24.11.2024
Պրահայի դատարանը Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին որոշում է կայացրել
prev Նախորդ նորություն

Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հարցը քննող Վազգեն Ռշտունին ինքնաբացարկ հայտնեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ բողոքը քննող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին  որոշում է կայացրել բավարարել Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանի` իր դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությանը։


Քննիչի կողմից դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար հիմք է հանդիսացել նախկինում դատավոր Վազգեն Ռշտունու կողմից Քոչարյանի գործով հայտնած դիրքորոշումը։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի՝ անձեռնմխելիության հիմքով Քոչարյանին կալանքից ազատ արձակելուց հետո հետո 2018թ. սեպտեմբերին Ռշտունին լրագրողներից մեկի հետ զրույցում հայտարարել է, որ որպես իրավաբան՝ Ազարյանի որոշման հետ համաձայն է։


Ըստ քննիչի և դատախազի՝ այս հանգամանքը վկայում է, որ դատավոր Ռշտունին ներկայացված բողոքի քննության շրջանակներում կանխակալ մոտեցում ունի։


Հիշեցնենք, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին, քննելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որոշել էր նրան ազատել կալանքից Արցախի Հանրապետության նախկին եւ ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ: