5.04.2026
ՀՀ-ն մասնագետներ կտրամադրի Վրաստանում հայերենի ուսուցիչների որակավորման բարձրացման համար
prev Նախորդ նորություն

Բաքվի համար միակ մեղավորը Հայաստանն է

Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի՝ հակամարտությունը միջազգային հանրության պահանջներով կարգավորելու  համար: Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:


«Հայաստանի ԱԳՆ էմոցիոնալ և նույնքան հակասական  հայտարարությունը հայկական և ադրբեջանական ԶՈՒ շփման գծումառկա իրավիճակի մասին արտահայտում է Հայաստանի ղեկավարության արձագանքը ներքաղաքական իրավիճակին», - ասված է հայտարարության մեջ:


Բաքուն կրկին պնդում է, որ մարդկային զոհերի և փոխադարձ հակասությունների «միակ մեղավորը» Հայաստանն է:


Հիշեցնենք, ՀՀ ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշվում էր, որ Ադրբեջանը լիակատար պատասխանատվություն է կրելու իրադրության հետագա սրման ռիսկերի համար:

Հայտարարությունը տարածվեց ավելի վաղ շփման գծում հակառակորդի կողմից արձակված կրակոցից 19-ամյա ժամկետային զինծառայողի սպանությունից հետո


 

Fitch. Ադրբեջանում գազի արդյունահանման ծավալները կմեծանան
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար