21.04.2025
Արցախում հակառակորդի կողմից արձակված կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 1-ին զանգահարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ շնորհավորել և բարեմաղթանքներ հղել ՀՀ վարչապետին տարեդարձի կապակցությամբ:


Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համահագործակցության ուղղությամբ առաջիկա անելիքները:


Վլադիմիր Պուտինը նաև շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին, որում, մասնավորապես, ասված է.


«Հարգելի Նիկոլ Վովայի,


Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ:


Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ պետական գործունեության մեջ:


Կցանկանայի վերահաստատել պատրաստակամությունը՝ շարունակելու Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման ուղղությամբ կառուցողական երկխոսությունը և համատեղ սերտ աշխատանքը, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում գործընկերային փոխգործակցությունը»:

Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան