24.11.2024
Ազգային ժողովն արտահերթ նիստ կհրավիրի
prev Նախորդ նորություն

Գործադիրը արտոնություններ տվեց ընկերություններին. ակնկալվում է 45,4 մլրդ դրամի ներդրում

Կառավարությունը այսօրվա նիստում մի շարք ընկերությունների արտոնություններ է տրամադրել:


Այդպես, գործադիրը բավարարել «Ավալանժ» ՍՊՒ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմոցների կառուցման համար (Արագածոտնի մարզ)։ Նախատեսվում է իրականացնել 1,760,000,000 ՀՀ դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար: Ներկայում առկա է 21 աշխատատեղմ կստեղծվի ևս 60 նոր աշխատատեղ՝ 120,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 780 մլն ՀՀ դրամ, որից 155 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 625 մլն ՀՀ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1,220,510,000 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 61,025,500 ՀՀ դրամ:


Կառավարության մեկ այլ որոշմամբ «Գրանտ» ՍՊԸ-ին տրվել է ներդրումային ծրագրի շրջանակում ԱԱՀ գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից օգտվելու թույլտվություն: Ընկերությունը նախատեսում է մեծացնել արտադրական կարողությունները և վերազինել արդեն իսկ գործող ավտոմեքենայի՝ բնական գազի CNG-1 տիպի բարձր ճնշման բալոնների և տարողությունների արտադրությունը։ «Գրանտ» ՍՊԸ-ն նախատեսում է կատարել ընդհանուր շուրջ 26,7 մլրդ դրամի չափով ներդրում՝ բարձրորակ հումք և այլ ապրանքներ ձեռք բերելու համար։ Արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 190 նոր աշխատատեղ` 250 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:


Գործադիրը բավարարել է նաև ԱԱՀ գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից օգտվելու համար «Մոեֆֆ գրուպ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը: 2016 թ. հիմնադրված ընկերությունը նախատեսում է Արմավիրի մարզում ընդլայնել AISI 304 տեսակի չժանգոտվող մետաղից հակավանդալային ապրանքների արտադրությունը՝ կատարելով ընդհանուր շուրջ 14,7 մլրդ դրամի չափով ներդրում, որից ցանկով ներկրվող հումքի, նյութերի և ապրանքների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 14,5 մլրդ դրամ: Արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 100 նոր աշխատատեղ` 130 հազար դրամ միջին աշխատավարձով:


Կառավարությունը փոփոխություն և լրացում է կատարել նաև նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով «Յունիվերսալ քլոզրա» ՍՊԸ-ին տրվել է մաքսատուրքից ազատելու արտոնություն: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ներմուծել հումքի լրացուցիչ խմբաքանակ` առաջիկա արտադրական պրոցեսի բնականոն ընթացքը չխաթարելու համար: