Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է երկրի ԱԱԽ քարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու համապատասխան որոշման նախագիծը: Այս մասին հայտնում է Բելտան: Նշվում է, որ Լուկաշենկոն Զասի հետ աշխատանքային հանդիպում է այսօր անցկացրել, որի ժամանակ թեկնածուն զեկուցել է ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների հետ հանդիպումների մանրամասները: Նա նշել է, որ արդեն այցելել է Ղրղզստան, Ղազախստան, Տաջիկստան և Ռուսաստան. «Այս պետությունների նախագահները սատարել են Բելառուսի թեկնածուի նշանակմանը»,- գրում է աղբյուրը: Հիշեցնենք, նախօրեին ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Ստանիսլավ Զասի այց Հայաստան այս պահին չի նախապատրաստվում: