24.11.2024
ԱԱԾ-ն բացահայտել է Սամվել Բաբայանի համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը
prev Նախորդ նորություն

Պետությունը 200 000 քաղաքացու կտրամադրի անվճար դեղորայք

Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված 30-ից ավել անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամներին՝ շուրջ 200 հազար հոգու բժշկական ցուցումների դեպքում անվճար կհատկացվի դեղորայք դեղերի հիմնական ցանկից՝ առողջության առաջնային պահպանման օղակի միջոցով։


Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:


ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով, նախկինում այս խմբի անձիք ներառված չեն եղել անվճար փոխհատուցման ցանկում: Այն կիրագործվի 1 մլրդ 115 մլն դրամի (ավելի քան 2,3 մլն դոլար) ֆինանսավորմամբ: 


«Նախագծով հիվանդությունների ցանկին կավելանա ևս երկու հիվանդություն, որոնք նախկինում չեն փոխհատուցվել՝ գիպոֆիզար նանիզմ (գաճաճություն) և վիրուսային հեպատիտ С», - ասաց նախարարը:


Նա պարզաբանեց, որ այս երկու հիվանդություններով փոխհատուցումները կտրվեն 2020 թվականից: