ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է որոշ ապրանքների թանկացման մասին: Նա նշել է, որ կան ապօրինի թանկացումներ, որոնք նպատակ ունեն ապացուցել՝ իբր ապօրինությամբ գործունեություն ծավալելը բկանչության համար ավելի լավ ու հարմար է: Վարչապետը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում: «Նրանք, ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, շատ արագ իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը: Բոյկոտեք թալանչիներին եւ կոռուպցիոներներին»,- գրել է նա: Այսօր մի շարք խոշոր սուպերմարկետներում ապրանքների գների կտրուկ թանկացում է արձանագրվել: