29.07.2025
Ադրբեջանն ու Պակիստանը ուղիղ ավիացիոն կապ կհաստատեն
prev Նախորդ նորություն

Թուրքիայում հայտարարել են Իրաքում հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին

Թուրքիան սկսել է ցամաքային եւ օդային հակաահաբեկչական գործողություն Իրաքի հյուսիսում։ Այս մասին ասվում է թուրքական ռազմական գերատեսչության երեքշաբթի տարածված հայտարարությունում:

«Թաթ» գործողության շրջանակում 2019 թվականի մայիսի 27-ին հրետանային մարտկոցների եւ օդային հարվածներին հաջորդել են օդադեսանտային բրիգադի գործողություններն ահաբեկիչների դեմ Իրաքի հյուսիսում։ Գործողությանը մասնակցում են АТАК ուղղաթիռներ։ Նպատակը Հաքուրկ շրջանում ահաբեկիչների եւ նրանց ապաստարանների չեզոքացումն է»,- նշվում է հայտարարությունում։

Թուրքիայի ԶՈւ-ն պարբերաբար հարվածներ է հասցնում Քրդական աշխատավորական կուսակցության թիրախներին Իրաքի հյուսիսում։ Նման սահմանամերձ գործողությունների թույլտվություն զինվորականներին տալիս է Թուրքիայի խորհրդարանը, որը վերջին ութ տարիներին երկարացնում է համապատասխան մանդատը։ Անկարան Քրդական աշխատավորական կուսակցությունը համարում է ահաբեկչական կազմակերպություն եւ ազգային անվտանգության հիմնական սպառնալիքներից մեկը։


 

Զարիֆը կայցելի Բաքու
Հաջորդ նորություն next
 Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
29.07.2025
Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար