Իրանը մնում է իր միջուկային գործունեության սահմանափակումների շրջանակում: Այս մասին նշվում է ԱԷՄԳ զեկույցում, հաղորդում է Reuters-ը:Իրանը չի գերազանցել ցածր հարստացված ուրանի եւ ծանր ջրի իր պաշարների սահմանները եւ չի հարստացրել ուրանը ավելի քան 3,67 տոկոսով, ինչպես նախատեսված է Իրանի միջուկային համաձայնագրում:Զեկույցում նշվում է, որ Իրանը տեղեկացրել է ԱԷՄԳ-ին իր որոշման մասին, որ «հետագայում ենթադրվում է ռազմածովային միջուկային շարժիչներ ստեղծել»:ԱԷՄԳ-ն պահանջել է «լրացուցիչ պարզաբանումներ եւ լրացումներ»՝ ավելացնելով, որ եթե որոշում է կայացվել ռազմածովային միջուկային շարժիչների համար նոր օբյեկտներ կառուցելու մասին, ապա այն պետք է նախնական կառուցվածքի մասին տեղեկատվություն տրամադրեր: