Անցումային արդարադատությունը Սորոսի զենքն է, որ ավիրի մեր դատաիրավական համակարգը. Մալյան
Անցումային արդարադատությունը Սորոսի զենքն է, որ ավիրելու է մեր դատաիրավական համակարգը: Այս մասին ԱԺ-ի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց քաղաքացիական ակտիվիստ Նարեկ Մալյանը:
Վերջինս իր թիմակիցների հետ այսօր շտապ ակցիա է իրականացնում ԱԺ շենքի դիմաց՝ զուգահեռ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ընթացող «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումներին:
Նշենք, որ լսումներին մասնակցում է նաև «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը եւ ICTJ փորձագետ Ռուբեն Կարանզան, որոնք կներկայացնեն «Անցումային արդարադատության որոշ գործիքների վերաբերյալ» զեկույցը:
Նարեկ Մալյանը նշեց, որ դեռ անցյալ տարվա հունիսին Լարիսա Մինասյանը Հայաստան էր հրավիրել Կարանզային, որպեսզի հանդիպեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ըստ Մալյանի՝ հանդիպմանը գաղտնի է պահվել Կարանզայի անձը։
«Կարանզան Սորոսի կողմից մեր իշխանությունների վրա փաթաթված փորձագետն է, որը եկել է ավիրելու մեր դատաիրավական համակարգը»,– շեշտեց նա: