25.11.2024
Ռուսաստանը հանդես կգա Մերձավոր Արևելք ամերիկացի զինվորականներ ուղարկելու դեմ
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. C-400-ի մասով ԱՄՆ-ի ուլտիմատումն Էրդողանին դնում է բարդ ընտրության առաջ

ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ կոշտ ուլտիմատումն ու պատժամիջոցների կիրառման հնարավորությունը, ՌԴ-ից C-400-ի գնման հետ կապված, Անկարային բարդ դրության մեջ են դնում:


Նշվում է, որ Էրդողանը կարող է գնալ ԱՄՆ-ին ընդառաջ, կամ ավելի կսրի երկկողմ հարաբերությունները:


Քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի ուլտիմատումն Էրդողանին դնում է բարդ ընտրության առաջ:


Ըստ նրա, հզոր պետության առաջնորդի կերպար ձևավորել փորձող Էրդողանի համար բարդ կլինի գնալ զիջումների՝նա կարող է կորցնել բնակչության մի ստվար հատվածի աջակցությունը:


Նա հավելել է, որ Էրդողանը միշտ էլ աչքի է ընկել խուսանավելու և պրագմատիկ լինելու իր բնավորությամբ: