Վանաձորի երթուղայինների վարորդները դուրս չեն եկել աշխատանքի. գործադուլ է
Վանաձորում քաղաքի երթուղային գծերը սպասարկող երթուղային տաքսիների վարրդները բողոքի ցույց ու գործադուլ են իրականացվում: Նրանք պահանջում են նվազեցնել գազի գինը: Բողոքը մեքենայի գազի գնի թանկացման դեմ է:
Վարորդների հետ է հանդիպել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, որն ասել է, որ դեռեւս անհատ տաքսու վարորդների բողոքի ակցիայի ժամանակ տարբեր օղակներով խնդրի մասին տեղյակ պահվել համապատասխան մարմիններին:
Երթուղայինների վարորդները մեքենաները կայանել են Հայքի հրապարակում եւ ուղեւորափոխադրումներ չեն իրականացնում: Վարորդների խոսքով, գազի գնի թանկացումից հետո մեկ լիցքավորման ժամանակ տարբերությունը ավելի քան 2000 դրամ է կազմում:
Վանաձորի ներհամայնքային երթուղային գծերի վարորդներին են միացել նաեւ մարզում միջհամայնքային ուղեւորափոխադրումներ իրականաղցնող երթուղայինների վարորդները: Այս պահին մարզկենտրոնի կենտրոնական Հայքի հրապարակում՝ մարզպետարանի ու քաղաքապետարանի շենքերի մոտ հավաքված երթուղայինների թիվը գերազանցում է 100-ը: