23.04.2025
Անկարան ցանկանում է ամրապնդվել տարածաշրջանում՝ռազմակայաններ ստեղծելով Քաթարում և Սոմալիում
prev Նախորդ նորություն

Հունաստանի նախագահը կոչ է արել ԵՄ-ին թույլ չտալ Թուրքիայի կամայականությունը Կիպրոսում

Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը ԵՄ-ին կոչ է արել թույլ չտալ, որ Թուրքիան կամայականություններ կատարի Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ)՝ կապված այնտեղ «Ֆաթիհ» հորատող նավի օգնությամբ որոնողահետախուզական աշխատանքներ կատարելու Անկարայի մտադրության հետ։ Այս մասին Հունաստանի նախագահն ասել է երկուշաբթի երեկոյան ԵՄ Brexit-ի գծով գլխավոր բանակցող Միշել Բարնիեի հետ հանդիպման ժամանակ:

Պավլոպուլոսը շնորհակալություն է հայտնել Բարնիեին նրա դիրքորոշման համար Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանության եւ, մասնավորապես, Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտուն վերաբերող հարցում։


«Այս դեպքում պաշտպանելով Կիպրոսին՝ դուք փաստորեն պաշտպանել եք միջազգային իրավունքը եւ, մասնավորապես, ծովային իրավունքը»,- ասել է Պավլոպուլոսը եվրոպացի բանակցողին՝ նշելով, որ «Թուրքիայից պահանջվում է ինքնին հասկանալին՝ միջազգային իրավունքի լիակատար հարգում, որովհետեւ դրանից է կախված նրա եվրոպական հեռանկարը»։


 

Թուրքիան երկու շաբաթ ունի՝ C-400-ներ ձեռք բերելուց հրաժարվելու համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան