24.11.2024
Ադրբեջանում մեկնարկել են լայնամասշտաբ զորավարժություններ
prev Նախորդ նորություն

Վրաստանի կառավարության գործունեությունը բացասական է գնահատում հարցվածների 56 տոկոսը

«Ազգային դեմոկրատական ինստիտուտի» (NDI) ուսումնասիրության արդյունքների համաձայն, հարցման մասնակիցների մեծամասնությունը բացասական է գնահատում Վրաստանի կառավարության գործունեությունը: Հարկ է նշել, որ քաղաքացիների թվաքանակը, որոնք բացասաբար են գնահատում Վրաստանի կառավարության գործունեությունը, բնութագրվում է աճող միտումով:

Հարցին, թե ինչպես դուք կգնահատեիք ներկայիս կառավարության գործունեությունը, ապրիլին հարցված քաղաքացիների 56 տոկոսը պատասխանել է՝ «վատ»: 36 տոկոսը կառավարության գործունեությունը դրական է գնահատում, 6 տոկոսը չգիտի այդ հարցի պատասխանը, իսկ 1 տոկոսը հրաժարվել է պատասխանել: