4.05.2025
Շուրջ 3,3 մլրդ դոլար. հայտնի է «Գահերի խաղի»՝ ԱՄՆ-ի տնտեսությանը հասցրած վնասի չափը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում մեկնարկել են լայնամասշտաբ զորավարժություններ

Ադրբեջանում մայիսի 20-24-ը կանցկացվեն լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ, որոնց կմասնակցեն զորքերի, զորամիավորումների և ազգային բանակի միավորումների տարբեր տեսակներ:


Նշվում է, որ զորավարժություններն անցկացվելու են Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի ղեկավարության ներքո:


Զորավարժությունների հիմնական թեման լինելու է գիշերային ժամերին հակառակորդի հարձակման հետ մղումը՝ տարբեր ուղղություններով հակահարվածներ հասցնելով, գրոհի անցնելով:


Տեղեկության համաձայն` զորավարժություններին կմասնակցի մինչև 10 000 զինծառայող, 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային համակարգեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, մինչև 35 ինքնաթիռ և ուղղաթիռ:


 

Վրաստանի կառավարության գործունեությունը բացասական է գնահատում հարցվածների 56 տոկոսը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով