26.12.2024
Թուրքիան եւ ԱՄՆ-ն կարող են բախվել Սիրիայում. Էրդողանն «օսմանյան ապտակ» է խոստանում
13.02.2018
Թուրքիան եւ ԱՄՆ-ն կարող են բախվել Սիրիայում. Էրդողանն «օսմանյան ապտակ» է խոստանում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խսիտ տոնով է պաասխանել Սիրիաիյում ԱՄՆ-ի ռազմաան հրամատնատարությանը հայտարարությանը՝ ակնարկելով «օսմանյան ապտակ» հասցնելու հնարավորության մասին: Ինչպես հայտնում է թուրքական Milliyet–ը, Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ում ինչպես Թուրքիան, այնպես էլ ԱՄՆ–ը պետք է ենթարկվեն ընդհանուր կանոնակարգին, քանի որ կազմակերպության անդամ բոլոր երկրներն էլ ԱՄՆ–ին հավասար իրավունքներ ունեն։ «Շուտով ԱՄՆ պետքարտուղարն էլ կգա, իր հետ էլ կխոսենք»,–ասել է Էրդողանը։ Անդրադառնալով Սիրիայի Մինբիջի քրդերի դեմ ռազմական գործողություն սկսելու դեպքում տեղի ամերիկացի հրամանատարների հայտարարությանն առ այն, որ նրանք խիստ հակահարված կտան, Էրդողանը ասել է. «Ովքեր որ ասում են, թե խիստ հակահարված կտանք, նրանք հաստատ կյանքում օսմանյան ապտակ չեն կերել»,–ասել է Էրդողանը։ Նշենք, որ Էրդողանը բազմիցս հայտարարել է, թե պատրաստվում են Սիրիայի Մինբիջ մտնել եւ «մաքրել ահաբեկիչներից»։ Մինբիջում ամերիկյան հրամանատարն էլ պատասխանել են, որ Թուրքիայի կողմից ցանկացած հարձակում խիստ հակահարված կստանա։