10.09.2026
Աշխարհն արագ է փոփոխվում, բայց պետք չէ վախենալ այդ փոփոխություններից. Արմեն Սարգսյան
prev Նախորդ նորություն

Հավանության է արժանացել ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի վերջնական տարբերակը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:


Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, օրակարգում ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի կիրարկման ճանապարհային քարտեզի՝ ԵՄ կողմի դիտարկումների հիման վրա լրամշակված և վերջնական տարբերակի քննարկումն էր: Հանձնաժողովի քարտուղարը ներկայացրեց ԵՄ կողմին տրամադրվելիք ճանապարհային քարտեզի վերջնական տարբերակում կատարված հիմնական փոփոխություններն ու լրացումները:


Նիստի ընթացքում որոշվեց հավանության արժանացնել ճանապարհային քարտեզը և ներկայացնել այն Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը:


Նիստի ավարտին՝ ճանապարհային քարտեզի վերջնական տարբերակի հավանության արժանանալուց հետո փոխվարչապետը նշեց, որ Վարչապետի հաստատումից հետո ճանապարհային քարտեղը կուղարկվի եվրոպական կողմին՝ այս տարվա հունիսին կայանալիք Հայաստան ԵՄ Գործընկերության խորհրդի հաստատմանը:


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով միջգերատեսչական հանձնաժողովի բոլոր անդամներին կատարված աշխատանքի համար, արձանագրեց, որ այսուհետ հանձնաժողովի աշխատանքներն առավել կենտրոնացած են լինելու ճանապարհային քարտեզում ներառված միջոցառումների կիրարկման գործընթացը համակարգելու և մշտադիտարկման ենթարկելու վրա:


 

Այցելությունները համարում եմ կարեւոր եւ ստացված. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ