7.07.2025
Եվրոպայում ժողովրդավարական հասարակության այլընտրանքներն աղետալի են. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Փաշինյանն ակնկալում է, որ «Գազպրոմը» մինչև տարեվերջ կնվազեցնի ՀՀ համար գազի գինը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ռուսական կողմի հետ գազի թեմայով բանակցությունները դրական արդյունք կտան:


«Վստահ եմ, որ դա իրական է: Ռուս գործընկերները չեն հերքում գնի նվազման հնարավորությունը, նրանք պատրաստ են քննարկել այդ հարցը», - Aysor-ի հաղորդմամբ այսօր ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Փաշինյանը:


Նա նշել է՝ գազի գնի հետ կապված հարցը «Գազպրոմի» հետ պետք է լուծվի մինչև տարեվերջ:


ՀՀ վարչապետն ընդգծել է, որ էներգակիրների գների խտրականության բացակայությունը Եվրասիական միության արդյունավետ գործունեության բանալին է:

Դատարանը բավարարել է Վաչագան Ղազարյանի հայցն ընդդեմ էթիկայի հանձնաժողովի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով