Արցախի նախագահները 500.000–ական դրամ են վճարել Ռոբերտ Քոչարյանի ազատության համար
Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, որոնք այս պահին գտնվում են դատարանում, պնդեցին իրենց երաշխավորությունը Քոչարյանի ազատության համար:
Դատավարության ժամանակ պարզ դարձավոր, որ նրանք 500.000–ական դրամ են վճարել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին. վճարման անդորրագրերը քիչ առաջ ներկայացրեցին դատարանին։
Դատարանը երկու նախագահներին պարզաբանեց իրենց իրավունքներն ու պարտականությունները՝ զգուշացնելով, որ երաշխավորության համար մուծված գումարը կարող է պետականացվել, եթե մեղադրյալը ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորի։ Բացի այդ, դատարանը պարզաբանեց, որ անձը, որը երաշխավորում է կալանքի տակ գտնվող անձի համար, պատասխանատվություն է կրում քրեական պատասխանատվության ենթարկվելու առումով։
Դատարանը հայտարարեց, որ անձնական երաշխավորության միջնորդությունը քննության առարկա կդարձնի խորհրդակցական սենյակում՝ խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտ կայացնելիս։
Արցախի ներկա եւ նախկին նախագահների՝ դտարանում ներկայանալու մասին ֆոտոպատմությունն՝ այստեղ: