26.11.2024
Հումորի հրավառություն՝ Երևանում. Գալուստյանը և Րեվվան կներկայանան ինքնատիպ շոուով
prev Նախորդ նորություն

Դատավորն ինքաբացարկ չի հայտնի. դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող նիստում դատավոր Դավիթ Գրիգորյանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայարած միջնորդությունը և հրաժարվեց ինքնաբացարկ հայտնել:


Նախօրեին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որն այս գործի կողմ է հանդիսանում, նիստերի դահլիճ էր մտել դատավորի համար նախատեսված մուտքով։ Եվ սա դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմք էր համարվել:


Այսպիսով, Գրիգորյանը կշարունակի նախագահել Մարտի 1-ի գործով դատական նիստերը։