25.11.2024
Ռոհանին ներքին համերաշխության կոչ է արել՝ ընդդեմ մեծամասշտաբ տնտեսա-քաղաքական պատերազմի
prev Նախորդ նորություն

Բելառուսն առաջարկել է սահմանափակել ԵԱՏՄ-ում վետոյի իրավունքը

Բելառուսի էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կրուտոյը հայտարարել է, որ երկիրը կողմ է Եվրասիական տնտեսական միությունում փոխադարձ առևտրին խոչընդոտող նորմատիվ-իրական ակտերի նկատմամբ մորաթորիում սահմանելուն։ Այս մասին նա ասել է «Բելառուս-1»-ի հետ հարցազրույցում։

Նախարարը նշել է, որ մորաթորիում սահմանելու գաղափարը քննարկվում է, բայց դրա համար անհրաժեշտ է փոփոխություններ սահմանել ԵԱՏՄ-ի մասին բազային պայմանագրում։

Նա հավելել է, որ տվյալ պահին 17 խոչըդնոտ գոյություն ունի, որոնք պետք էր չեզոքացնել դեռևս 2018-ին, սակայն դրանցից 16-ը դեռ շարունակում են գոյություն ունենալ։