25.11.2024
Շուրջ 10 հազար լուսանկար. «Անմահ գունդ»-ը քայլեց Երեւանի ու ՀՀ ինը քաղաքների փողոցներով
prev Նախորդ նորություն

Դժվար կլինի գերագնահատել Շուշիի դերն ազատամարտում. Միրզոյանը՝ Աշոտ Ղուլյանին

Մայիսի 9-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների նախագահների հանդիպումը: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից:


Արարատ Միրզոյանն իր գործընկերոջը շնորհավորել է մայիսյան եռատոնի կապակցությամբ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին մայիսի 9-ին Արցախում լինելու կապակցությամբ՝ կարեւորելով մեր միասնական հաղթանակն ու Պաշտպանության բանակի ստեղծումը: Աշոտ Ղուլյանը նշել է, որ պետք է արժեւորել այս տոնի իմաստն ու արժեքը, ինչում իրենց ավանդն են ունեցել բոլոր օրենսդիր մարմինների ներկայացուցիչները՝ սկսած Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավորներից:


Հայաստանի խորհրդարանի ղեկավարը, եւս մեկ անգամ շնորհավորելով երկու հանրապետությունների քաղաքացիներին եւ Սփյուռքի հայությանը, ընդգծել է՝ խորհրդանշական է թե՛ մեր պապերի, թե՛ մեր հայրերի գործը: Նրա խոսքով՝ դժվար կլինի գերագնահատել Շուշիի դերն ազատամարտում եւ պետականության կայացման գործում: Արարատ Միրզոյանը նշել է, որ այսօր Ազգային ժողովի նախագահի եւ ԱԺ պատվիրակության ներկայությունն Արցախում պարտադիր է: Նա խորհրդանշական է համարել այսօր Ստեփանակերտում անցած ճանապարհը եւ այցելությունը եղբայրական գերեզման:


Կողմերը քննարկել են հաջորդ շաբաթ Երեւանում սպասվող Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի օրակարգը: