Թուրքիան անհրաժեշտություն չի տեսնում ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև կամ ՌԴ–ի ու ԱՄՆ–ի միջև։ Թուրքիան իր արտաքին քաղաքականությունը չի դիտարրկում «սառը պատերազմի» ալյանսների դիտանկյունից։ Այդ մասին Hürriyet–ին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Այշե Սյոզեն Ուսլուերը։ Ըստ նրա, Անկարան վաղուց նախընտրում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքական ընտրությունը։Նա հավելել է, որ Թուրքիայի երկխոսությունը ՌԴ–ի ու Իրանի հետ առավելություն է ստեղծում Արևմուտքի համար, քանի որ նրանք չեն կարող այդպիսի երկխոսություն ստեղծել այս խաղացողների հետ։