Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի որոշումը Ստամբուլում քաղաքապետի ընտությունները արդյունքները չեղարկելու եւ կրկնակի քվեարկություն անցկացնելու մասին հակասում է ժողովրդավարական ընտրական գործընթացի բուն գաղափարին:
Այս մասին նշված է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի եւ հարեւանության ընդլայնման ու քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանի համատեղ հայտարարության մեջ:
Թուրքիայի ԿԸՀ-ն երկուշաբթի որոշում էր ընդունել Ստամբուլում ընտրությունների արդյունքների չեղարկման մասին, որոնցում պարտվել էր նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը, որը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջադրած թեկնածուն էր:
Բարձրագույն ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուին քաղաքապետ ճանաչելու հավաստագիը հետ կկանչվի:

Ընտրությունների արդյուքների չեղարկումը բողոքի ալիք է բարձրացրել Թուրքիայի տնտեսական մայրաքաղաքում: Ստամբուլի շրջաններից շատերի բնակիչները «կաթսաներով բողոք» են ձեռնարկել ԿԸՀ կողմից Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները չեղարկելու կապակցությամբ:
Ստաբուլի բնակիչները, հիմնականում Բեշիկթաշ, Կադիքեյ, Շիշլի շրջաններից, ԿԸՀ որոշումը դիմավորել են բողոքի ակցիայով՝ շերեփներով հարվածելով կաթսաներին ու թավաներին: Բողոքները սկսվել են երեկոյան ժամը 10-ին Բեշիկթաշ և Ֆերիքյոյ թաղամասերում, հետո միացել են մյուս շրջանները: Բողոքողներին ձայնակցում էին նաև ավտոմեքենաների վարորդները՝ ազդանշաններով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Սոցցանցերի օգտատերերը տեսանյութեր են հրապարակում համացանցում, որտեղ քաղաքի թաղամասերում լսվում է կաթսաների խլացուցիչ զրնգոցը պատուհաններից ու պատշգամբներից: Նույն ձևի բողոքներ էին Թուրքիայում նաև 2013-ին, երբ իշխանությունները մտադիր էին կառուցապտել Գեզի զբոսայգին:
Կադրերում երևում է, թե ինչպես են Ստամբուլի բնակիչները բացում պատուհաններն ու պատշգամբները, հարվածում կաթսաներին, թավաներին, որոշ բնակարններում վառում-մարում են լույսը, ավտոմեքենաններն էլ ազդանշաններ են արձակում:
Ըստ սոցցանցերի հաղորդագրությունների, մի քանի հարյուր ցուցարար հավաքվել է Բեշիկթաշի շրջանում: Նրանք վանկարկում են ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) կարգախոսը՝ «իրավունք և արդարություն», որի թեկնածուն հաղթել էր Ստամբուլի ՏԻՄ ընտրություններում: