19.04.2025
Երկրի կարևոր խնդիրը իմ մանդա՞տն է. Գագիկ Ծառուկյանն ասաց՝ երբ կհրաժարվի մանդատից
prev Նախորդ նորություն

Պատգամավորն առաջարկում է սահմանափակել ԶԼՄ-ներով տոտալիզատորների գովազդը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն առաջարկում է սահմանափակել լրատվամիջոցներով տոտալիզատորների գովազդը:


Պատգամավորը փոփոխությունների փաթեթ է ներկայացրել «Գովազդի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքներում: Նշենք, որ նախագիծը ներկայացվել էր նաև նախորդ գումարման ԱԺ-ում:


Հակոբյանն առաջարկում է, որպեսզի տոտալիզատորները, ինտերնետ շահումով խաղերը թույլատրվի գովազդել հեռուստատեսությամբ ժամը 22:00-ից մինչև առավոտյան 07:00-ն:


«Ռադիոընկերությունների ներկայացուցիչները խնդրեցին, որ իրենց լրատվամիջոցով առավոտյան ժամը 08:00-ից մինչև երեկոյան 20:00-ն հնարավոր լինի գովազդել, այլապես անիմաստ է դառնում այլ ժամի գովազդ տեղադրելը: Հեռուստաընկերությամբ բացառապես կարելի է գովազդել նաև սպորտային իրադարձություններից անմիջապես հետո, և հիշատակել միայն որպես հովանավոր: Ինչ վերաբերում է կայքերին, ապա թույլատրելի սահմանը 20%-ն է, որպեսզի կայքէջի այդքան տոկոսը չգերազանցի գովազը»,- ներկայացրեց ԱԺ նիստում Հրաչյա Հակոբյանը:

Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական դաշինք կնքելու պահն է․ Կիրո Մանոյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար