Իմ պատասխանում և՛ իրավական, և՛ քաղաքական բոլոր պատասխանները լիարժեք ներկայացված են: Դրանք ուղղված են ոչ միայն Արարատ Միրզոյանին, այլև հանրությանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Արարատ Միրզոյանի նամակին։
Նա նշեց, որ նման խոսակցությունները վնաս են պետությանը, լարվածություն են առաջացնում: Իսկ նման խոսակցությունները և պատգամավորների կողմից կասկածները որակեց նախանձ՝ նշելով, որ դա ոչ թե կասկած է, այլ «նախանձ, որ իրենք չեն երևում, ոչ մի բան չեն կարողանում անեն, իսկ Ծառուկյանի քայլի վրա վրա գալիս են»։
«Բոլորը գիտեն, որ Ծառուկյանը ազնիվ է։ Ներդրողների մոտ արդեն մտավախություն կան, որ մեկը քնից կարթնանա ու անհիմն հայտարանություն կանի.... ներդրողը պետք է վստահ լինի, բայց ամեն մեկը տեղից անհիմն հայատարություն է անում, չի կարելի։ Ես կարող եմ գրել ու ստորագրել, որ դա ազդելու է ներդրումների վրա, դա ազդելու է մեր տնտեսության զարգացման համար, քանի որ մարդկանց մեջ մտավախություն կա ներդրումներ անեն, թե ոչ: Ես չեմ արդարանում, ուղղակի սիրում եմ իմ երկիրը, ուզում եմ կապերս օգտագործել, որ ներդրումներ լինեն»,- ասաց նա։
Գագիկ Ծառուկյանին նաև զարմացնում են իր՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու հարցին այդքան կարևորություն տալը.
«Իմ մանդատը կարծես երկրի գլխավոր հարցն է... այսսօր երկրի խնդիրները լուծվե՞լ են, ներդրումներ կա՞ն, ժողովրդի վիճակը լավացե՞լ է, Ղարաբաղի խնդիրը լուծվե՞լ է: Ամենակարաևոր խնդիրը Ծառուկյանի մանդա՞տն է չեմ հասկանում: Եվ ընդհանրապես, ես կհրաժարվեմ մանդատից այն ժամանակ, երբ իմ պատկերացրած երկիրը լինի, մարդիկ վարկերը փակած լինեն, ժողովորդի վիճակը լավանա, բոլորի դեմքին ժպիտ լինի: Ես ժողովրդի դարդ ու ցավով ապրող, նրա մատից փուշ հանող մարդ եմ»,- հավելեց ԲՀԿ առաջնորդը։
Նա նաև ասաց, թե չի ուզում հավատալ, որ երկրի իշխանությունը գործում է իր դեմ գործում է, բայց հավատում է, որ չկայացած, չերեւացող մարդիկ իրենց երեւալու համար են դա անում:
«Չեմ ուզում մտածել, որ քաղաքական հետապնդում կա, բայց նախանձողներ, չար մարդիկ կան»,-ասաց նա:
Հիշեցնենք, նախօրեին ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը գրավոր պատասխանել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ իր պատգամավորական ու բիզնես գործունեության անհամատեղելիության մասին գրությանը:
Ավելի վաղ Քաղաքացու որոշում կուսակցությունը առաջարկել էր Ծառուկյանին զրկել պատգամավորական մանդատից:
Այնուհետեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողներին հայտնել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն: Նրա խոսքով, ստուգողական գործողություններ կկատարվեն, որոնց արդյունքում նախաքննական մարմինը պարտավոր կլինի տալ իրավական գնահատական: