Ազգային ժողովի «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ չեն խոչընդոտի, որ ՀՀ-ն ունենա վարչապետ: «Ես բառացիորեն փոխանցել եմ իրեն, եթե ԱԺ-ի երեք քաղաքական ուժերն ունենան միասնական թեկնածու, այսինքն՝ մեկ թեկնածուով հանդես գան, մենք որևէ խոչընդոտ չենք հանդիսանա այդ թեկնածուին»,- ասաց նա և հաստատեց, որ քվորում կապահովեն: Հարցին, թե այսինքն՝ վարչապետ կընտրվի, Բաղդասարյանը հստակեցրեց. «Մենք չենք խոչընդոտի , որ մեր երկիրն ունենա վարչապետ»: Ըստ Վահրամ Բաղդասարյանի՝ ՀՀԿ նիստը, ամենայն հավանականությամբ, կկայանա վաղը: