26.11.2024
Հայաստանն ու Վրաստանը կորդինացնում է լրատվական քաղաքականությունը. Կարապետյանի այցը Թբիլիսի
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ԼՂ հարցով բանակցությունների հետագա ընթացքը կախված է Փաշինյանի դիրքորոշումից

ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների ու առաջնորդների միջև հանդիպումները դրական քայլ են և նոր լավատեսություն են ներշնչում ղարաբաղյան հարցի կարգավորման կոնտեքստում: Այդ մասին հայտարարել է փորձագետ Ամանդա Փոլը:


Նա նշել է, որ առաջընթացը կախված է երկու կողմերի քաղաքական կամքից՝երկխոսությունը կոնկրետ քայլերի վերածելու հետ կապված:


Ըստ նրա, բանակցային գործընթացը կախված է նրանից պատրաստ է արդյոք Նիկոլ Փաշինյանը փոխել դիրքորոշումն կարգավորման հարցով, թե պահպանելու է ՀՀ-ի նախկին ղեկավարության դիրքորոշումը:


Նրա խոսքով, ղարաբաղյան հարցի կարգավորման հարցում վճռորոշ խոսքն ունի Մոսկվան: Թրամփը մոռացել է այս տարածաշրջանի մասին՝նա զբաղված է Իրանի դեմ պայքարով, իսկ ՌԴ-ի համար Հարավային Կովկասը՝առաջնահերթություն է: