ԻԻՀ ԱԳ նախարարը պաշտպանելով ՀԳՀԾ-ն, ընդգծեց. «ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների կրկնությունն Իրանի դիտանկյունից բացառված է»: ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Հռոմում գումարված Միջինարևելյան երկխոսությունների նիստում հակադարձելով Իրանի հետ միջուկային բանակցությունների նոր շրջան սկսելու ամերիկացիների ջանքերին, ասել է. «ՀԳՀԾ-ն լավ համաձայնություն է և ԻԻՀ-ն իր ատոմային ծրագրի շուրջ այլևս բանակցություն չի վարելու»: Զարիֆն անդրադառնալով 6 երկրների հետ Իրանի ատոմային բանակցությունների նախորդ շրջանին, որ 12 տարի տևեց և հանգեց ՀԳՀԾ-ին, հավելել է. «Այսօր հերթը Եվրոպայինն ու ՀԳՀԾ-ի մյուս անդամներին է, որ համաշխարհային անվտանգության համար ներդրում կատարեն»: