23.04.2025
Պոմպեոն հայտարարել է Իրանի «լարվածություն» մատնանշող ակտիվության մասին
prev Նախորդ նորություն

Էրդողանը արդարանում է С-400-ների համար

С-400 ռուսական համակարգեր ձեռք բերելու Թուրքիայի որոշումը չի նշանակում, որ նա Արեւմուտքի հետ իր հարաբերություններին «այլընտրանք» է որոնում։ Այս մասին Անկարայում գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի մասնակցությամբ ՆԱՏՕ-ի հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:


Մեկնաբանությունները հնչել են Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում տարաձայնությունների խորացման ֆոնին։ ԱՄՆ-ը պնդում է, որ С-400 համակարգերը սպառնալիք են ամերիկյան F-35-ի համար, որոնց ստեղծման ոլորտում եւս Թուրքիան գործընկեր է։

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան զարգացնում է կապերը «տարբեր երկրների եւ տարածաշրջանների հետ, որոնք միմյանց «այլընտրանք» չեն՝ հավելելով, որ ինքը դեմ է «նման տարաձայնություններին, որոնք առաջանում են С-400-ների առիթով»։

Զարիֆն առաջարկել է Սիրիայի և Թուրքիայի սահմանին սիրիական ուժեր տեղակայել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան