10.02.2026
Էրդողանը արդարանում է С-400-ների համար
prev Նախորդ նորություն

Զարիֆն առաջարկել է Սիրիայի և Թուրքիայի սահմանին սիրիական ուժեր տեղակայել

Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆն անհրաժեշտ է համարում Թուրքիայի հետ սահմանին Սիրիայի կառավարական ուժերի տեղակայումը` Սիրիայի անվտանգության ապահովման և իրավիճակի կայունացման համար:


«Սիրիայում անվտանգության վերականգնման, իրավիճակի կայունացման և Սիրիայի ու Թուրքիայի սահմանին անվտանգության ապահովման, Անկարայի օրինական մտահոգության վերացման և սեփական տարածքի պաշտպանության միակ ճանապարհը թուրք-սիրիական սահմանին Դամասկոսի ուժերի տեղակայումն է»,- ասել է Զարիֆը:


Նախարարի խոսքով` Անկարայի և Դամասկոսի հարաբերությունների զարգացումը օգուտ կտա ոչ միայն այդ երկրներին, այլև ամբողջ Մերձավոր Արևելքին:

Իրանը կկրճատի միջուկային համաձայնագրի գծով պարտավորությունների մի մասի կատարումը. Ռոհանի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sputnik
09.02.2026
Երևանի կենտրոնում երթևեկությունը կսահմանափակվի ԱՄՆ փոխնախագահի այցի պատճառով