26.11.2024
Առաջին անգամ Հայաստան կժամանի լեգենդար դաշնակահար Իվո Պոգորելիչը
prev Նախորդ նորություն

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը ինքնաբացարկ է հայտնել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գեւորգյանի գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանն այսօր ինքնաբացարկ է հայտնել: Այս մասին հայտնել է Բարձրագույն դատական խորհրդի հասարակայնության հետ կապերի և մամուլի ծառայության պետ Արման Խաչատրյանը։


Քրեական գործը հանձնվել է գրասենյակ՝ մեկ այլ դատավորի վերամակագրելու համար։


Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Գրիգորյանը 2008 թվականին մարտի 1-ի գործով ներգրավված է եղել որպես փաստաբան և թերևս, այդ հիմքով է հրաժարվել քննել Մարտի 1-ի վերաբերյալ գործը։


Իսկ ահա Court.am-ից տեղեկանում ենք, որ 2007-2014 թվականներին նա աշխատել է որպես հանրային պաշտպան: