25.11.2024
Հրթիռակոծվել է Քեսաբի Էսկյուրան գյուղը. երկու հայ է վիրավորվել
prev Նախորդ նորություն

Foreign Policy. ՌԴ-ն Սիրիայում հասել է իր կարճաժամկետ և միջնաժամկետ նպատակներին

4 տարի է անցել այն պահից, երբ ՌԴ-ն միջամտեց Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին նախագահ Բաշար Ասադի կողմից ու ապստամբներն այդ ընթացքում կորցրել են իրենց դիրքերի ու անկլավների մեծամասնությունը: ՌԴ-ն Սիրիայում հասել է իր կարճաժամկետ և միջնաժամկետ նպատակներին: Այժմ Մոսկվան ցանկանում է, որպեսզի Սիրիան ապահովի իրենց համար ֆինանսական օգուտներ, փոխանցում է Foreign Policy-ն:


Նշվում է, որ ՌԴ-ն ցանկանում է յուրացնել Սիրիայի վերականգնման համար նախատեսված 350 միլիարդ դոլարը՝շահելով այդ երկրի վերականգնման համար նախատեսված տենդերները՝շինարարական և ենթակառուցվածքային ոլորտներում:


ԵՄ-ի դիվանագետներից մեկը նշել է, որ ՌԴ-ն ցանկանում է, որպեսզի Սիրիան վերականգնվի եվրոպական գումարներով: