1.01.2026
Փաշինյանի հետ որոշել ենք դյուրացնել երկու երկրների միջև ճամփորդողների խնդիրները. Թրյուդո
13.10.2018
Փաշինյանի հետ որոշել ենք դյուրացնել երկու երկրների միջև ճամփորդողների խնդիրները. Թրյուդո

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին «արտակարգ ընդունելության» համար։ Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ որոշել են դյուրացնել երկու երկրների միջև ճամփորդողների խնդիրները, հայտնում է Aysor.am-ը։ «Հայաստանի վարչապետի հետ այս հանդիպումը հնարավորություն տվեց քննարկել հայ-կանադական հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ Կանադայում 60 հազար կանադահայ համայնք կա, որը զարգացնում է մեր համայնապատկերը։ Մենք սատարում ենք նաև նորեկներին», - ասել է Ջասթին Թրյուդոն: «Այս հանդիպումը միայն սկիզբն է դնում մեր համագարծակցության», - ասել է Թրյուդոն։ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մասնակցել է Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներին, իսկ հոկտեմբերի 12-ին մեկնարկել է նրա պաշտոնական այցը ՀՀ: