25.11.2024
Սամվել Ալեքսանյանը հերթական արտոնությունը ստացավ կառավարությունից
prev Նախորդ նորություն

Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն. դատախազ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն:


ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողներին հայտնեց, որ ստուգողական գործողություններ կկատարվեն, որոնց արդյունքում նախաքննական մարմինը պարտավոր կլինի տալ իրավական գնահատական:


Դավթյանը նաև ձեռնպահ մնաց կարծիք կամ գնահատական հայտնել, քանի որ այդպես կկաշկանդի գործով նյութեր նախապատրաստող պաշտոնատար անձին։


«Այս պահին տեսել եմ այդ հաղորդման մեջ քրեադատավարական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին հաղորդում, որը պետք է քննվի ու դրան պետք է տրվի քրեաիրավական գնահատական», - ասաց Դավթյանը։


Նշենք, որ ավելի վաղ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ ի դեմս գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի, դիմել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու եւ կապված քրեական հետապնդում հարուցելու հարցով՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը։


Մամուլն այսօր գրել էր, որ եթե իշխանությունը գնաց տնտեսական շուկայի վերաբաշխման եւ որոշեց, որ իսկապես խնդիր կա Գագիկ Ծառուկյանի մանդատի հետ կապված, ապա Ծառուկյանը եւս չի ուշացնելու իր պատասխան քայլերը՝ ԲՀԿ խմբակցության բոլոր պատգամավորները վայր կդնեն մանդատները, ինչը կբերի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: