20.04.2025
Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն. դատախազ
prev Նախորդ նորություն

Դատարանը նորից մերժեց Մանվել Գրիգորյանին

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքը գրավի դիմաց փոխելու մասին պաշտպանների միջնորդությունը:


Նշենք, որ ապրիլի 22-ին դատարանը մերժել էր Գրիգորյանին 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։


Մանվել Գրիգորյանը կալանավորվել է 2018թ. հունիսի 19-ին: Նա մեղադրվում է կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու, հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներ վատնելու եւ շորթմամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար:


 

Աշոտյանն ահազանգում է. Ի՞նչ է նշանակում զինադադարի մասին նոր փաստաթուղթ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար