20.04.2025
Փաստերն աղավաղված են՝ Ամուլսարի ծրագիրն ունի օրինական թույլտվությունները. հայտարարություն
prev Նախորդ նորություն

Սամվել Ալեքսանյանը հերթական արտոնությունը ստացավ կառավարությունից

ԱԺ նախկին պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանի դուստրը հերթական արտոնությունը ստացավ կառավարությունից:


Գործադիրն  այսօրվա իր նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրեց «Ալեքս տեքստիլ» ընկերությանը։


Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 14 մլրդ 127 մլն 414 հազար դրամի ներդրում հումքի ձեռքբերման, ինչպես նաև հավելյալ 1.5 մլրդ դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման և նոր մասնաճյուղերի կառուցման շինարարական աշխատանքների համար:


Նշվում է, որ ներկայում առկա է 1104 աշխատատեղ, իսկ ներդրումային ծրագրի շրջանակում կստեղծվի 400 նոր աշխատատեղ՝ 115 հազար դրամ միջին աշխատավարձով։

Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն. դատախազ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար