2017 թվականի հունվար—դեկտեմբեր ամիսներին ՌԴ—ից Հայաստան է ներկրվել 1 996 մլն խ.մ բնական գազ, ինչը 131.5 մլն խ.մ—ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին տեղեկանում ենք «Գազպրոմ Արմենիա»-ից: Նշված ժամանակահատվածում իրացվել է 1 941.4 մլն խ.մ բնական գազ: Էներգետիկայի և արդյունաբերության ոլորտների կողմից բնական գազի սպառման ծավալները կազմել են համապատասխանաբար 422.0 և 188.6 մլն խ.մ: Բնակչության կողմից սպառման ծավալներն անցած տարի կազմել են 621.5 մլն խ.մ, ԱԳԼՃԿ—ների կողմից՝477.6 մլն խ.մ: Այլ սպառողների կողմից բնական գազի սպառման ծավալները կազմել են 231.8 մլն խ.մ: