26.11.2024
Ջորջ Քենթ. ԱՄՆ-ը չի փոխել իր քաղաքականությունը Հարավային Կովկասի երկրների նկատմամբ
prev Նախորդ նորություն

Ծառուկյանը կարող է հրաժարվել պատգամավորական մանդատից եւ զբաղվել բիզնեսով. ՔՈ

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը դիմել է ԱԺ երեք խմբակցությունների ղեկավարներին՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական էթիկայի խախտումների քննարկման համար: Այդ մասին ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ:


Հայտարարության մեջ նշվում է. «Պարոն Գագիկ Ծառուկյանին ԱԺ նախագահ պարոն Արարատ Միրզոյանի կողմից հղված հրապարակային գրության մեջ կարդում ենք․ «…Նկատելով, որ գործող իրավակարգավորումները լայն քաղաքական հայեցողություն են սահմանում էթիկայի հանձնաժողովի ստեղծման և գործունեության առումով և կարող են տարատեսակ շահարկումների տեղիք տալ, ինչպես նաև հանգամանքը, որ նման հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը դուրս է Ազգային ժողովի նախագահի լիազորություններից, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Դուք առնվազն պետք է սպառիչ հրապարակային պարզաբանումներ ներկայացնեք խնդրի վերաբերյալ»։


«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի տառին ու ոգուն հավատարիմ մնալու և որևէ տեսակի շահարկումների տեղիք չտալու նպատակով, սույն թվականի մայիսի 3-ին դիմել ենք ԱԺ բոլոր 3 խմբակցությունների ղեկավարներին՝ խմբակցությունների կողմից օրենքով նախատեսված ժամկետներում Գագիկ Ծառուկյանի պատգամավորական էթիկայի խախտումներին առնչվող հարցերի քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը նախաձեռնելու առաջարկով»։


ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կուսակցության առաջարկը լրացվել է նրանով, որ վերոնշյալ իրավական ընթացակարգը կանխարգելելու նպատակով «նա կարող է անմիջապես հրաժարվել պատգամավորական մանդատից և զբաղվել բիզնես գործունեությամբ»։


Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հորդորել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին սպառիչ հրապարակային պարզաբանումներ ներկայացնել իր կողմից ձեռնարկատիրությամբ զբաղվել-չզբաղվելու խնդրի վերաբերյալ։ Ինչպես ինքը Միրզոյանը հայտնել է ֆեսյբուքյան իր էջում, նման առաջարկ է պարունակում Ծառուկյանին ուղղված իր գրությունը։


«Արարատցեմենտի» օգտին ցեմենտի ներմուծման համար պետտուրք կիրոռելու որոշումը ու ԲՀԿ-ական պատգամավորի պնդումները՝ կիրառել պետտուրք նաև կլինկերի ներմուծման համար, ինչպես նաև՝ Ծառուկյանի մի շարք հրապարակային հայտարարությունները կրկին բարձրացրին իր կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել-չզբաղվելու հարցը։ «ՔՈ» կուսակցությունը խնդրի շուրջ հանցագործության մասին հաղորդում էր ուղարկել ՀՔԾ, ԲՀԿ-ականները պնդում են, որ Ծառուկյանն ընդամենը խոշոր սեփականատեր է։