26.11.2024
Նախկին վարչապետ. ԵՄ հետ համագործակցության համաձայնագրի ստորագրումը կարևոր է Բաքվի համար
prev Նախորդ նորություն

Ջորջ Քենթ. ԱՄՆ-ը չի փոխել իր քաղաքականությունը Հարավային Կովկասի երկրների նկատմամբ

ԱՄՆ-ը չի փոխել իր քաղաքականությունը Հարավային Կովկասի երկրների նկատմամբ: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի` հոկտեմբերին կայացած այցը տարածաշրջան պետք չէ դիտարկել որպես այդ քաղաքականության փոփոխություն: Այդ մասին Turan-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Ջորջ Քենթը:


«Այդ այցն օգտակար էր ԱՄՆ-ի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրների հետ հարաբերությունների բարելավման համար: Նման այցերի ընթացքում կողմերը տեղեկացնում են միմյանց, ավելի լավ են հասկանում իրենց պետությունների քաղաքականությունը… Դա հնարավորություն է ինչ-որ խնդիրներ լուծելու, ինչ-որ բանի շուրջ պայմանավորվելու»,- ասել է նա: