26.11.2024
Ծառուկյանը կարող է հրաժարվել պատգամավորական մանդատից եւ զբաղվել բիզնեսով. ՔՈ
prev Նախորդ նորություն

Ցանկանում են վանքը խլել. վրաց-ադրբեջանական սահմանային հակասությունները սրվում են

Վրաց-ադրբեջանական սահմանի վիճելի հատվածները զգացնել են տալիս իրենց եւ անհանգիստ պահում երկկողմ միջպետական հրաբերությունները:


«Ուժը միասնության մեջ է» վրացական հակակոռուպցիոն շարժումը սկսել է պարեկություն իրականացնել Դավիթ Գարեջայի VI դարի վրացական քարանձավափոր վանքերի համալիրի տարածքում, որի մի մասը գտնվում է վրաց–ադրբեջանական սահմանի վրա։ Այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել է վրաստանցի հայտնի դերասան եւ մարզիկ Դավիթ Կացավարան:


Ի՞նչ է տեղի ունեցել


Համալիրի մի մասը, որի մեջ մտնում է նաև Ուդաբնոյի վանքը, գտնվում է ադրբեջանական կողմի հսկողության տակ։ Համալիրը կազմված է 20 ժայռափոր վանքից։ Դրա գլխավոր համալիրը Սուրբ Դավիթի վանքն է։ Ադրբեջանական աղբյուրները Դավիթ Գարեջայի համալիրն անվանում են Քեշիկչիդաղ ու այն «Ադրբեջանի քարե պատմությունն» են համարում։ Նրանց պնդմամբ՝ համալիրը «Կովկասյան Ալբանիայի պատմության մաս է»։


Ակցիան սկսվել է մայիսի 5-ին Դավիթ Գարեջայի վանական համալիրի մոտ, որտեղով անցնում է վրաց-ադրբեջանական սահմանը: Այսնտեղ հավաքվել են վրաստանցի ակտիվիստները:


Նշվում է, որ Դավիթ Գարեջայի վանական համալիքի այն մասը, որին ձգտում է վերահսկողության տակ պահել ադրբեջանական կողմը, շրջափակվել է խորհրդանշական «կենդանի պատով»: Ակտիվիստների խոսքով, այս կերպ խաղաղ ուղերձ է հղվել Ադրբեջանին, որ Դավիթ Գարեջայի վանական համալիքը գտնվում է Վրաստանի տարածքում եւ պատկանում է Վրաստանին:



Միեւնույն ժամանակ, ակցիայի մասնակիցները հույս են հայտնել, որ մոտ ապագայում սահմանազատման գործընթացը կանցնի հարթ ու առանց մեծ աղմուկի: Ակցիայի մասնակիցները որտքով են ժամանել վանական համալիքի տարածք՝ անցնելով մի քանի կիլոմետր:


Հաղորդվում է, որ ակցիան անցել է առանց միջադեպի: Ադրբեջանցի սահմանապահները միայն հետեւել են իրավիճակին: Նույն դերում են եղել նաեւ վրացի սահմանապահները:


Հատկանշական է, որ ակցիան միանգամյա չի եղել, եւ ինչպես հայտնել է վրաստանցի հայտնի դերասան եւ մարզիկ Դավիթ Կացավարան, «Ուժը միասնության մեջ է» հակակողռուպցիոն շարժումը սկսում է պարեկություն իրականացնել Դավիթ Գարեջայի տարածքում:


«Հարկավոր է սահմանազատում իրականացնել, որպեսզի նման անորոշությունները վերանան: Իսկ մինչ այդ մենք սկսում են խաղաղ պարեկություն իրականացնել, օրինակ՝ շաբաթական 3-4 անգամ: Թուլանալու ժամանակ չունենք, քանի որ նրանք (ադրբեջանցիները) նպատակ ունեն մեր ձեռքից վրցնել տրածքը, բայց մենք չեն զիջելու: Դա պետք է իմանան թե՛ մեր իշխանությունները, թե՛ Ադրբեջանը: Այն, որ մենք այստեղ են, արդեն իսկ փոքր հաղթանակ է», -ասել է նա:


Դժվար է լինելու


Վրաստանի իշխանությունները եւս ընդունում են, որ վրաց-ադրբեջանական սահմանի վիճելի հատվածների սահմանազատման ու սահմանագծման գործընթացը բարդ է լինելու։ Այս մասին, ինչպես փոխանցում է Սպուտնիկը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ասել է Imedi հեռուստաընկերության եթերում։


Վրաց-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման թեման արդիական է դարձել սահմանի վիճելի հատվածի հետ կապված միջադեպից հետո։ Հենց այդ հատվածով է անցնում Ուդաբնո վրացական վանքի ճանապարհը։ Ադրբեջանցի սահմանապահները մի քանի օրով փակել էին վանք տանող ճանապարհը։ ԱԳՆ-ների մակարդակով բանակցությունների արդյունքում ճանապարհը բացեցին, սակայն ԶԼՄ-ների տվյալներով, հիմա տարածքին կից հատվածում ադրբեջանցի սահմանապահների քանակն աճել է։


Վանքը վիճելի հատվածին մոտ գտնվող հին վրացական Դավիթ Գարեջայի քարանձավափոր համալիրի մի մասն է։


«Մենք հանձնաժողով կստեղծենք, որի կազմում կընդգրկվեն բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչներն ու կսկսենք սահմանազատման ու սահմանագծման գործընթացը։ Դա բավականին բարդ ու ժամանակատար է, ու մինչ հստակ որոշումներ չկայացվեն, տեղաշարժը սովորական ձևով կիրականացվի», - ասել է Բախտաձեն։


Վարչապետի խոսքով՝ ադրբեջանական կողմի հետ համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի Վրաստանն ու Ադրբեջանը հանձնաժողով կստեղծեն։ Վրաստանի դեպքում, Բախտաձեի խոսքով, դա կլինի նորացված հանձնաժողով, որը կհաստատվի կառավարության առաջիկա նիստում։


Վրաստանն ու Ադրբեջանը 446 կիլոմետր երկարությամբ ընդհանուր պետական սահման ունեն, դրա մեկ երրորդը սահմանազատված չէ։ Պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկկողմանի վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովը ստեղծվել է 1996 թվականին։