25.11.2024
Արարատ Միրզոյանը պարզաբանումներ է պահանջել Գագիկ Ծառուկյանից
prev Նախորդ նորություն

Արմինե Մարգարյանն ազատվել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմինե Մարգարյանն ազատվել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնից:


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝ Արմինե Մարգարյանին 2019 թվականի մայիսի 2-ից ազատել անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնից»,-ասված է վարչապետի որոշման մեջ։


Նա այս պաշտոնին է նշանակվել այս տարվա փետրվարի 21-ին:


Վերջին շրջանում մամուլը պարբերաբար հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը շուտով պաշտոնից կազատի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: