23.04.2025
Իրանի ԶՈւ ԳՇ պետ․ Թեհրանը կարող է փակել Հորմուզի նեղուցը
prev Նախորդ նորություն

Ռոսօբորոնէքսպորտ. Ռազմատեխնիկական համագործակցությունը Թուրքիայի հետ դրական դինամիկա ունի

«Ռոսօբորոնէքսպորտ» ԲԸ-ն կներկայացնի ռուսական ռազմական արդյունաբերության հեռանկարային նորությունները IDEF 2019 միջազգային պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսում, որը տեղի կունենա Ստամբուլում 2019 թվականի ապրիլի 30-ից մինչեւ մայիսի 3-ը։


«Ռուսաստանի եւ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը դրական դինամիկա ունի։ Մեր երկրների քաղաքական ղեկավարների կառուցողական երկխոսության եւ Ռոսօբորոնէքսպորտի գործնական պայմանագրերի շնորհիվ մենք հաջողությամբ հաղթահարում ենք մրցակիցների կողմից մեր հարաբերություններին միջամտելու փորձերը: Մենք մի շարք համատեղ նախագծեր ունենք հեռանկարային ավիացիոն եւ ուղղաթիռային համալիրների, զրահատեխնիկայի կոմպլեկտավորողների արտադրման վերաբերյալ։ Բացի այդ, Թուրքիան հետաքրքրություն է ցուցաբերում նորագույն ռուսական մարտական մոդուլների, ՀՕՊ միջոցների, ինչպես նաեւ հակատանկային համալիրների հանդեպ»,- տեղեկացրել է Ռոսօբորոնէքսպորտի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեեւը։ 

ՌԴ-ն չի համակերպվի Իդլիբում ահաբեկիչների ներկայության հետ. Լավրով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան