22.12.2024
Ռուբեն Հայրապետյանը դարձյալ հիասթափեցրեց՝ հրաժարականի հույս ունենալ պետք չէ
12.01.2018
Ռուբեն Հայրապետյանը դարձյալ հիասթափեցրեց՝ հրաժարականի հույս ունենալ պետք չէ

Ես հրաժարական չեմ պատրաստվում տալ, միանգամից բոլորին հիասթափեցնեմ: Ահա այսպես իր ասուլիսը սկսեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: «Ունեմ ծրագրեր, իմ ծրագրերը պատրաստվում եմ կատարել ու կատարում եմ շատ լավ: Չեմ տեսնում այն մարդուն, որ այս պահին իմ ստեղծածի վրա կարող է ավելացնել կամ գոնե չքանդել, այնպես որ՝ չեմ պատրաստվում հրաժարական տալ», - հայտարարեց նա: Հիշեցնենք, վերջին տարիներին «ե՞րբ հրաժարական կտա ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը» հարցը համարվում է թոփային հարցերից մեկը և մշտապես վերջինիս կողմից արժանանում նույն պատասխանի: Հայրապետյանը նաև խնդրեց նրանց, ովքեր կասկածում են իր խոսքի տերը լինելու կամ տղամարդկային հատկությունների վրա, շատ ուշադիր ուսումնասիրել իրեն. « Ես երբևէ իմ խոսքը չեմ դրժել: Նորից եմ կրկնում` փողոցային, ընկերական խոսակցությունները պետք չէ դարձնել մատի փաթաթան: Մեկ տարուց ընտրություններ են, եթե կան մարդիկ, ովքեր ցանկանում են դառնալ ՀՖՖ-ի նախագահ, թող գան, ներկայացնեն իրենց ծրագիրն ու ընտրվեն: Արդյոք ես տեսնում եմ այդպիսի թեկնածո՞ւ. այո՝ ինձ»,- հավելեց նա: