ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է միջուկային ոլորտում Իրանի իշխանությունների հետ գործարք կնքել, որը կտարբերվի նախորդ ձախողված պայմանագրից, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Մենք պատրաստ ենք կնքել իրական գործարք, ոչ թե նախորդ վարչակազմի հետ կնքված ձախողված գործարք, որը աղետ էր», - երեքշաբթի Միսսուրի նահանգի Կանզասում արտասահմանում ռազմական գործողություններին մասնակցած ամերիկացի վետերանների առաջ ելույթ ունենալիս ասել է ամերիկացի առաջնորդը: