ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրեր է ստորագրել երեք նոր նախարարներ նշանակելու մասին: ԱԻՆ-ը, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ու Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունները նոր ղեկավարներ ունեն: “Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Ֆելիքս ՑՈԼԱԿՅԱՆԻՆ նշանակել արտակարգ իրավիճակների նախարար”, - ասված է նախագահի հրամանագրում: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար է նշանակվել Հակոբ Արշակյանը: Հրամանագրում ասվում է. “Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ նշանակել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար”: Նախագահի մեկ այլ հրամանագրով Գարեգին Բաղրամյանը նշանակվել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար: Հրամանագրում, մասնվորապես ասվում է. “Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Գարեգին ԲԱՂՐԱՄՅԱՆԻՆ նշանակել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար”: