25.11.2024
Պորտուգալիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
prev Նախորդ նորություն

«Գազպրոմ Արմենիայում» 500-1000 աշխատողներ կկրճատվեն, բայց ոչ միանգամից․ Գարեգին Բաղրամյան

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում սակագին չբարձրացնելու խնդրով պայմանավորված սպասվում է շուրջ 500-1000 աշխատակիցների կրճատում, սակայն դա տեղի կունենա ոչ միանգամից, այլ 4-5 տարվա ընթացքում: Այս մասին հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նորընտիր նախագահ Գարեգին Բաղրամյանը:


ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Բաղրամյանն անդրադարձել է գազի գնի բարձրաման փոխհատուցման, «Գազպրոմ»-ում սպասվող կրճատումների և ԵԱՏՄ-ում էներգետիկ ընդհանուր շուկայի վերաբերյալ հարցերին։


Նա նշել է, որ եթե ԵԱՏՄ տարածքում ընդհանուր էներգետիկ շուկան լիարժեք գործի, կարող է հնարավորություններ ստեղծել Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների մեծացման համար, նաև սեզոնային ավելի էժան էլէներգիայի ներկրման հնարավորություն կստեղծի։


Նրա խոսքով՝ շուկաների միավորումը բերում է նրան, որ ընդհանուր շուկայի շրջանակներում պահանջարկը մեծանում է, արտադրության ծավալները մեծանում են, հետևաբար, կարող է լինել էժան էլեկտրաէներգիայի հոսք։


Նա ասաց, որ եթե, օրինակ, Ղազախստանում ինչ-որ սեզոնային էլեկտրական էներգիա կա, այն էժան կարող է վաճառվել Հայաստանում՝ դուրս մղելով մեզ մոտ ստիպված աշխատող ջերմակայանին:


«Կարող է լինել նաև հակառակը՝ Հայաստանը էժան վաճառի ԵՏՄ անդամ երկրներին»,- ասաց նա։


Անդրադառնալով գազի գնի վերաբերյալ հարցին՝ Բաղրամյանը նշեց, որ ռուսական կողմի հետ արդեն կան որոշակի պայմանավորվածություններ այն մասին, որ գնի բարձրացում չենք ունենալու:


«Սակագնի ձևավորման մոդելի հարց է քննարկվում, այսինքն որոշակի ժամանակի համար ֆիքսվում են պարամետրեր եւ այդ ժամանակահատվածում ընկերությունը որոշակի խնայողություններ է փորձում իրականացնել, բնականաբար, նաեւ ներդրումներ է իրականացնում իր խնայողություններին հասնելու համար, եւ այդ ժամանակահատվածի ավարտին ունենում ենք կոնկրետ արդյունքներ: Խոսքը 4-5 տարվա մոդելի մասին է: Որոշակի առաջարկներ արդեն եղել են: Հիմա սպասում ենք, «Գազպրոմը» խումբ է ձեւավորելու: Մոտ ժամանակներս կգան եւ համատեղ քննարկումներ կիրականացնենք»,-ասաց Բաղրամյանը:


Ռուսական գազի 15 դոլար թանկացումը «Գազպրոմ Արմենիայի» հաշվին փոխհատուցելու վերաբերյալ հարցին Բաղրամյանը պատասխանեց. «Նաեւ դրա հաշվին է փոխհատուցվելու: Երբ մոդելային քննարկումը կավարտենք, բոլոր մոտեցումները կդնենք հանրային քննարկման, նոր որոշումներ կկայացնենք»:


Անդրադառնալով հարցին, թե արդյոք չարաշահումներ չկան գազի եւ էլեկտրաէներգիայի ոլորտներում, ինչպես ժամանակին նշում էր Նիկոլ Փաշինյանը, Բաղրամյանը նշեց՝ ինքը չի հիշում, որ Գազպրոմում» չարաշահումներ հայտնաբերված լինեն:


«Չարաշահումներ հայտնաբերվել էին էլեկտրաէներգետիկ համակարգի պետական ընկերություններում, որոնք ներդրումներում գնման ընթացակարգերում խախտումներ եւ չարաշահումներ են եղել: Այդ երեւույթները պարբերաբար համապատասխան մարմինների հսկողության ներքո են, եւ եթե վերահսկողության ծառայությունը կամ վերահսկիչ պալատը իրականացնում են համապատասխան ստուգումներ, բոլոր հայտնաբերված չարաշահումները ներկայացվում են դատախազություն: Երևի լսել եք՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցերում» են խնդիրներ առաջացել»,-ասաց Բաղրամյանը:


Հնարավոր ուռճացված ծախսերի հաշվին թանկացման փոխհատուցումն ապահովելու հնարավորության մասին հարցին ի պատասխան՝ Բաղրամյանը նշեց․ «Գազպրոմի» մասով խնդիրն այլ է, քանի որ կան միջպետական համաձայնագրեր։ Իրենք ուղղակի պարտադրել են որոշ գների ձեւավորում եւ որոշ գործողություններ:


2017 թվականին կա միջպետական համաձայնագիր, եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, եթե նույնիսկ որոշակի խնդիրներ լինեն ծախսերի առումով, չի կարող միջամտել եւ փոփոխության ենթարկել, որովհետեւ կոնկրետ պահանջ կա, որ 2018 թվականին վերջնական սպառողների համար գները պետք է չփոխվեն: Այսինքն՝ կոնկրետ այդ գործողությամբ սահմանափակվել է ՀԾԿՀ գործառույթը: Նմանատիպ որոշում կա նաեւ 2016 թվականին։


Հիմա քննարկումների փուլում մենք նայում ենք նաեւ այդ բոլոր ծախսերը: Օրինակ, կա «Գազպրոմ Արմենիա»-ում աշխատակիցների օպտիմալացման խնդիր, կա որոշակի նյութածախսային խնդիր: Ավտոմեքենաների կրճատման խնդիր ենք դրել: Աշխատավարձերի մասով դա ծախսերի մոտ 70 տոկոսն է: Սակագնում ներառված է ֆիքսված միջին աշխատավարձ կոնկրետ թվաքանակի աշխատողների համար: Խոսվում է շուրջ 500-1000 աշխատակիցների կրճատման մասին՝ 4-5 տարվա ընթացքում»: