21.04.2025
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի նորընտիր նախագահին
prev Նախորդ նորություն

Գեղամ Գևորգյանն ընտրվեց ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում

Գեղամ Գևորգյանն ընտրվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:


Նրա օգտին քվեարկեց Ազգային ժողովի 95 պատգամավոր, 26-ը դեմ էին:


Հիշեցնենք, ավելի վաղ ԱԺ  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը  հայտարարել էր, որ Գեղամ Գևորգյանը չունի այս պաշտոնը զբաղեցնելու համար համապատասխան աշխատանքային ստաժ և հորդորել էր թեկնածուին ներկայացնել դա հերքող փաստաթղթեր: Ավելին, Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել էր հետ կանչել ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում Գևորգյանի թեկնածությունը:


Գեղամ Գևորգյանի թեկնածությունը ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանը:


 


 

Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան