21.04.2025
Գեղամ Գևորգյանն ընտրվեց ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում
prev Նախորդ նորություն

Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ

ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Այսօր դատարանը մերժեց նրան 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։


Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ այս անգամ դատարանն օրինական որոշում է կայացրել` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ գործն արդեն ուղարկվել է այլ կազմով դատարան։


Մանվել Գրիգորյանը կալանավորվել է 2018թ. հունիսի 19-ին: Նա մեղադրվում է կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու, հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներ վատնելու եւ շորթմամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար:


 


 

ՀՀ և ՌԴ իրավապահների համագործակցության շնորհիվ Միհրան Պողոսյանը ձերբակալվել է (տեսանյութ)
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան