25.11.2024
Նախագահն ու Պաշտպանը քննարկել են Ադրբեջանում ազատազրկված մեր հայրենակիցների խնդիրը
prev Նախորդ նորություն

«Երևանյան hեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը տոնում է 20-ամյա հոբելյանը

2000թ.-ին, «Քսանմեկի Հեռանկարներ» փառատոնի հիմնադրմամբ, Հայաստանում Փառատոնային ֆենոմենի սկիզբը դրվեց, իսկ այնուհետև 2010թ.-ին վերանվանվեց «Երևանյան Հեռանկարներ»:


Փառատոնը Երևանը միջազգային հանրությանը առջև ներկայացրեց՝ որպես հզոր մշակութային կենտրոն, որն իր երաժշտական կյանքի որակով չեր զիջում աշխարհի հայտնի մեգա կենտրոններին: Մեր երկիր և ողջ տարածաշրջան առաջին անգամ այցելեցին Վիեննայի Ֆիլհարմոնիկ և Բեռլինի պետական, թագավորական Կոնսերտգեբաու և Իսրայելի ֆիլհարմոնիկ, Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ և Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբերը:


Լեգենդար դիրիժորներ՝ Դանիել Բարենբոյմը, Զուբին Մեթան, Լորին Մազելը, Վալերի Գերգիևը, Քրիստոֆ Էշենբախը, Վլադիմիր Ֆեդոսեևը, ինչպես նաև մեր օրերի լեգենդար մենակատարներ և կոմպոզիտորներ, որոնց թվում էին Եվգենի Կիսինը, Պինխաս Ցուկերմանը, Մաքսիմ Վենգերովը, Պլաչիդո Դոմինգոն, Ռենե Ֆլեմինգը, Դմիտրի Խվորոստովսկին, կոմպոզիտորներ Քշիշտոֆ Պենդերեցկին, Գիա Կանչելին, Սոֆիա Գուբայդուլինան, բազմակի Գրեմի մրցանակների արժանացած այլ գերաստղեր և խմբեր: Փառատոնը ճանապարհ հարթեց դեպի Հայաստան նաև ջազ և փոփ երաժշտության աստղերի համար՝ առաջին անգամ մեր երկիր հրավիրելով Ալ Ջերոյին, Ջորջ Բենսոնին, Ջո Քոքերին, Լարա Ֆաբիանին, Պատրիսիա Կասին, Գորան Գրեգովիչին: Մեծն Շարլ Ազնավուրի վերջին համերգը Երևանում ևս կազմակերպել էր «Հեռանկարներ» փառատոնը:


Դժվար է գնահատել փառատոնի գործունեության ազդեցությունը մեր երկրի երաժշտական, կրթական, հասարակական, դիվանագիտական, տնտեսական և տուրիզմի ոլոտներում:


Փառատոնը բացեց համագործակցության ամենալայն դռները հայ երաժիշտների համար. վերջին տաս տարիների ընթացքում մերի երկրի սիմֆոնիկ և կամերային նվագախմբերի, երգչախմբերի և մենակատարների կենսագրությունները հարստացան լեգենդար երաժիշտների հետ համատեղ ելույթների նվաճումներով, իսկ տասնյակ հայ կոմպիզիտորների տարբեր առաջարկներ և հնարավորություններ ներկայացվեցին: Փառատոնը ներկայացրել է շուրջ հիսուն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնցից մեկ տասնյակը` պրեմիերաներ:



«Հեռանկարների» հաղթարշավը շարժիչ ուժ հանդիսացավ երիասարդ հայ երաժիշտների մի մեծ բանակի համար: 2015թ.-ին Բյուրականում հիմադրվեց փառատոնի ակադեմիան: Բյուրական արվեստի ակադեմիայում անցկացվել են հարյուրավոր վարպետության դասընթացներ, համերգներ, կոնֆերանսներ և քննարկումներ` միջազգային հայտնի մասնագետների մասնակցությամբ: Նույն տարի «Հեռանկարները» հեղինակեց և անցկացրեց պատմական մի համերգաշար` «Քեզ հետ Հայաստան» խորագրով:


Աշխարհի յոթ քաղաքներում` Երուսաղեմ, Տալին, Բրյուսել, Լոնդոն, Նյու Յորք, Հռոմ, Վիեննա, շուրջ երկու տասնյակ հռչակավոր նվագախմբեր (Լա Սկալայի Ֆիլհարմոնիկ, Բելգիայի ազգային սիմֆոնիկ, Զալցբուրգի կամերատա, Բախ երգչախումբ, Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբ, ականավոր մենակատարներ և դիրիժորներ), լավագույն հայ երաժիշտների հետ համատեղ, մասնակցեցին համերգ-ակցիաներին` նվիրված Հայոց ցեղասպանության հարյուրերրորդ տարելիցին: Փառատոնը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում նաև մարզերի բնակիչներին՝ կազմակերպելով հռաչակավոր երաժիշտների համերգային շրջագայությունները դեպի Հայաստանի տարբեր քաղաքներում և համայնքներում:


Փառատոնի գործունեությունը որակարվել է որպես մշակութային հեղափոխություն, որը նոր էջ բացեց Հայաստանի մշակութային կյանքում:

Նշենք, որ «Երևանյան Հեռանկարներ» փառատոնի հիմնադիր նախագան է կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը: 2007թ-ից փառատոնը հանդիսանում է Եվրոպական փառատոնային ասոցիացիայի անդամ, իսկ 2014թ.-ից դասվել է Եվրոպայի լավագույն մեկ տասնյակ փառատոների շարքին: 2008թ.-ից «Հեռանկարները» անցկավել է ՀՀ Վարչապետ, այնուհետև` նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո, իսկ 2018թ.-ից փառատոնին իրեն հովանին է շնորհել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փառատոնին աջակցել են Մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, տասնյակ կազմակերպություններ, հիմնադրամներ և անհատներ:


Իսկ այս տարի «Երևանյան Հեռանկարների» 2019թ.-ի 20-րդ փառատոնը հնարավոր է դառնում «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ: Հոբելյանական ծրագիրը սկիզբ կառնի ապրիլի 29-ին և կավարտվի նոյեմբերի 12-ին` լեգենդար երաժիշտների և խմբերի մասնակցությամբ: Այս տարի փառատոնը կներկայացնի նոր ձևաչափի երկու աննախադեպ ծրագիր, որոնց իրագործումը պատճառ կդառնա հայ կոմպոզիտորական դպրոցի վերածննդի և նոր թափ կհաղորդի ողջ աշխարհում հայ ժամանակակից երաժշտության հավուր պատշաճի հանրայնացմանը: